Ոստիկանները բերման են ենթարկել ԵՊՀ ուսխորհրդի նախագահին

Իշխանությունները ապօրինի բերման ենթարկեցին ԵՊՀ ՈՒԽ նախագահին․ այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն Վահագն Վարագյանը։

Վարագյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները հենց աշխատասենյակից են ձերբակալել ու բերման ենթարկել։

«Անցած շաբաթ իրավաբանության ֆակուլտետում հնչած կրակոցների դեպքով են տարել Դավիթ Ափոյանին»,- ասաց Վահագն Վարագյանը՝ նշելով, որ Վարագյանը հնչած կրակոցների հետ կապ չի ունեցել։

Ըստ իշխանությունների թիվ մեկ հանցագործին են բերման ենթարկում

Posted by Վահագն Վարագյան on Tuesday, December 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ