Մարդու ազատությունների մակարդակով Հայաստանն առաջատարներից է տարածաշրջանում

Հայաստանը 54-րդն է Մարդու ազատությունների վարկանիշում, որը հրապարակել է «Ֆրեյզերի ինստիտուտը»։ Այս արդյունքով Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին, որը 41-րդ տեղում է։

Վարկանիշը կազմվել է 2017 թվականի տվյալների հիման վրա, քանի որ ըստ հետազոտողների՝ առայժմ ամբողջական հասանելի են միայն այդ տարվա ցուցանիշները, որոնք որպես ազդեցության գործոններ ներառված են ինդեքսի հաշվարկման մեջ։

2016 թվականի համեմատությամբ Հայաստանը դիրքերը զիջել է 0,02 միավորով՝ 1 հորիզոնականով։

Տարածաշրջանի մյուս պետությունները հետևյալ դիրքերում են․

  • 114 – Ռուսաստան,
  • 121 – Ադրբեջան,
  • 122 – Թուրքիա,
  • 154 – Իրան։

Առաջատարներն են Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Հոնկոնգը, Կանադան, Ավստրալիան։ Առաջատար տասնյակի հաջորդ հնգյակը արևմտաեվրոպական պետություններ են ։

Վերջին տեղերում են Եմենը, Վենեսուելան, Սիրիան (ամենավերջինն է)։

Նյութի աղբյուր՝  shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ