«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը շարունակում է դեմ լինել, որ քաղաքապետարանի թույլտվությամբ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թիվ 93 մանկապարտեզը համալիրից տարանջատող պատնեշներ կառուցի։

Աշոտ Բլեյանը «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ քաղաքային իշխանությունն է վրիպել՝ հարցը նախօրոք շահագրգիռ կողմերի հետ չքննարկելով։
«Շարունակելու ենք մեր գործը, որը ենթադրում է ինքնապաշտպանություն՝ խաղաղ նստացույցերով, կենդանի պատնեշներ կազմելով»,- ասել է Բլեյանը։
Խոսելով «Սեբաստացի» կրթահամալիրի վերաբերյալ գործադիրի կողմից սպասվող որոշման մասին՝ Բլեյանը նկատել է․
«Կառավարությունն արդեն խնդիր ունի կրթահամալիրի գործունեությանը նորից անդրադառնալու, այս 30 տարում արվածը գնահատելու և մեզ օգնելու հաջորդ փուլի խնդիրները լուծելու համար։ Ուշացնում են որոշումներ ընդունել, որ հանկարծ դա հասարակությունը չդիտի, թե վարչապետն անում է իր երեխաների համար»,- ասել է Բլեյանը։