Ադրբեջանցիներն իրենց դարպասապահից պահանջում են հեռանալ թիմի հայ մարզչից

Ղազախական Prosports.kz-ը հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցների և ֆուտբոլային հանրության կողմից դարպասապահ Էմիլ Բալաևի վրա հարձակման մասին այն բանից հետո, երբ նրա «Թոբոլ» ակումբը գլխավորեց հայազգի մարզիչ Գրիգորի Բաբայանը: Պարբերականը նշում է, որ մարզիչը «խիստ հայաբար» կվարվի:

«Եթե հայ մարզիչը անցնի «քաղաքականության», ապա կարող է Բալաևին կազմից դուրս թողնել»,- ասում է ֆուտբոլային փորձագետ Աղասալիմ Միրջավադովը:

Նմանատիպ «վտանգներ» են տեսնում նաև Ադրբեջանի հավաքականի պաշտոնական դեմքերը:

«Ես Էմիլին խորհուրդ կտայի անմիջապես հանդիպել իր մարզչի հետ և քննարկել իր ապագան: Եթե նոր մարզիչը հարցին արհեստավարժ կերպով մոտենա, ապա որևէ խնդիր պետք է, որ չծագի: Եթե լինի ոչ ֆուտբոլային մոտեցում, ապա ի հայտ կգան նաև այլ դրվագներ»,- ասել է Ադրբեջանի հավաքականի դարպասապահների մարզիչը:

Նշվում է, որ ադրբեջանցի երկրպագուներն իրենց հերթին արտահայտվել են այդ մասին: Նրանք սոցիալական կայքերում դարպասապահի էջում կոչ են անում լքել ղազախական թիմը հայ մասնագետի պատճառով:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ