Տեսնես հիմա էս կանայք չեն ամաչում, որ ժամանակին ինչ ասես որ չէին ասում Նիկոլին

«Սամվել Ալեքսանյանն Աստծուց մի քիչ ա պակաս, Հիսուսից հետո երկրորդ մարդն ա ստեղ»: Այսպիսի հայտարարություն է հնչել այսօր Իսակովի փողոցի բակերից մեկում, որտեղ Նիկոլ Փաշինյանի շտաբի ներկայացուցիչները քարոզչանյութեր են բաժանելիս եղել:

Ինչպես  հայտնել են Փաշինյանի շտաբից, այդ հայտարարության հեղինակները մի խումբ կանայք և երիտասարդներն էին, ովքեր խոչընդոտում էին Փաշինյանի ներկայացուցիչներին քարոզարշավի ընթացքում: Ինչպես և երեկ, նրանք պահանջում էին «գնալ իրենց թաղից», որովհետև «իրենք իրենց ընտրությունն արդեն կատարել են»:

Հիշեցնենք, որ երեկ նման մի քանի միջադեպ է եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-Արևմտյան թաղամասում: Սվաճյան 44 հասցեում մի խումբ երիտասարդներ հարձակվել են քարոզչանյութեր բաժանող ՀԱԿ ներկայացուցիչներ, պատգամավորների թեկնածուներ Գայանե Առոսւտամյանի, Զոյա Թադևոսյանի և Բաբկեն Գարոյանի վրա: Վերջինիս ծեծի են ենթարկել, որի հետևանքով նրա քիթը կոտրվել է: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Սա տարածեք, որ էս խեղճերը մի հատ իրանց դեմքերը տեսնեն ու ամաչեն։ Տեսնես քանի՞ կոպեկ են տվել սրանց․․․

Posted by Arpi TV on Wednesday, December 12, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ