Քիմ Քարդաշյանի հայաստանյան լուսանկարը՝ Reuters-ի Տարվա լավագույն լուսանկարների շարքում

Reuters լրատվական գործակալությունը ներկայացրել է 2019թ. լավագույն լուսանկարների շարքը, որը կրում է «Մեկ երկիր, մեկ լուսանկար, մեկ տարի» խորագիրը:

162 երկրների շարքում Հայաստանը ներկայացնող լավագույն լուսանկար է ընտրվել ռեալիթի շոուի աստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանի սելֆին երկրպագուների հետ հոկտեմբերին Երևանում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսում:

Հայաստանից լավագույն լուսանկար է ճանաչվել «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարիչ Հայկ Բաղդասարյանի լուսանկարը։

Լուսանկարում հեռուստատեսային դեմք Քիմ Քարդաշյանը սելֆի է անում երկրպագուների հետ WCIT 2019 համաժողովի ընթացքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ