«Նեղանում եք, ասում եք՝ գլխացավանք եք ստեղծում». Մխիթար Հայրապետյանը` Արայիկ Հարությունյանին

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության են արժանացել քննարկման դրված օրենքի նախագծերը, որոնցից մեկը վերաբերում էր «Կրթության մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելուն»:

Մինչ քվեարկությունը, դիմելով ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին, հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց.

«Տպավորություն է, որ Ձեր մտահոգությունն ամբողջությամբ չեք ներկայացնում: Խոսքն այն մասին է, որ օրենքում առկա արգելանքը հանում ենք, իսկ եթե, օրինակ` 500 բուժաշխատողի կարիք չկա, դուք եք որոշողը: Բայց նեղանում եք, ասում եք՝ գլխացավանք եք ստեղծում: Բա կառավարության գործի բնույթն էլ դա է: Պետք է գլխացավանք լինի, լուծվի, գնա»:

Հայրապետյանն առաջարկեց գերատեսչության ղեկավարին «կիսվել», եթե կարծում է, որ ավագ դպրոցների հետ մրցակցություն է ստեղծվելու կամ որևէ այլ հարց կա:

«Եթե իմ մտահոգությունն այն է, որ ավագ դպրոց գնացողների թիվն է կրճատվում, 2500-ով չենք ավելացնի միջին մասնագիտականի և արհեստագործականի տեղերը: Եվ երկրորդ կարգավորումը, որով նախարարությունն է որոշում, էլի կորոշի, ու եթե մտահոգությունը հոսքն է դեպի ավագ դպրոցներ, էլի կուղղորդի ավագ դպրոցներ»,- ի պատասխան` ասաց Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ հարցը որևէ ձևով լուծված չէ:
Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ