«Ես եմ, ուզում եմ դժբախտ լինել, ինչի՞ եք ինձ զրկում էդ իրավունքից». Արայիկ Հարությունյանին

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում, ինչպես տեղեկացրել ենք, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հորդորեց ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորների՝ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Հարություն Բաբայանի կողմից հեղինակած «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը չընդունել՝ բացատրելով, որ դա համակարգն էլ ավելի է աղճատելու, գործազուրկների բանակն է ավելանալու:

Պատգամավորներն առաջարկում են, որ ուսումնարաններում ու քոլեջներում մրցութային կարգով ոչ միայն պետպատվերով, այլեւ՝ վճարովի կարգով տեղեր սահմանվեն, որ երեխաները ստիպված չգնան ավագ դպրոցներ, փոխարենը՝ արհեստ սովորեն: Նախարարի բերած փաստարկներից հետո Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ինքն ու նախարարը տարբեր են մտածում, օրինակ, նախարարը գտնում է, որ այդքան հեշտ չպետք է երեխաները բուհ ընդունվեն, իսկ Հայրապետյանն ասաց, որ բուհ ընդունվելը չպետք է բարդ լինի, բայց բուհից պետք է շատ հեշտ դուրս մնան.

«Ես ձեր խոսքից չհասկացա՝ հիմա դուք այս ինստիտուտն ուզո՞ւմ եք ունենալ, թե՞ չեք ուզում, որովհետեւ միշտ կարելի է պատրվակներ փնտրել: Ասում եք՝ առանց այս օրենսդրական նախաձեռնության էլ կլուծվի, ցույց տվեք ինձ ձեր ռազմավարությունը ու մի՛ ասեք, թե 4-5 տարի հետո նոր կլուծվի: Ես ասում եմ՝ կա խնդիր, այս մեկուկես տարիների ընթացքում ի՞նչ գործուն քայլեր են մշակվել՝ ռազմավարություն ու կոնցեպտ մշակելու առումով»:

Մեկուկես տարին լսելով՝ նախարարը, կարծես, վիրավորվեց ու ասաց. «Ի՞նչ ենք արել այս մեկուկես տարվա ընթացքում՝ առնվազն կայունացրել ենք այն իրավիճակը, այն խառնաշփոթը, որ կար թե՛ հանրակրթության ոլորտում, թե՛ քոլեջներում ու ուսումնարաններում, սկսած կոռուպցիայից: Հիմա ուսումնական հաստատությունների միավորման հարցն ենք լուծում»:

Նախարարն վեսատեցրեց՝ «Էս փոփոխությունն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը,դա, հիմա միայն գլխացավանք է ավելացնելու: Գալու են ասեն՝ մեզ պետք է 500 եւ ավելի բուժքրոջ տեղ ու չենք տալու: Չենք ավելացնելու տեղերը, որովհետեւ չենք պատրաստվում 500 գործազուրկ ունենալ 3-4 տարի հետո»:

Նյութի աղբյուր՝ Առավոտ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ