Վիճաբանություն ԱԺ-ում բալային համակարգի ներդրման հարցի շուրջ

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը ԱԺ-ում բալային համակարգի քննարկման ժամանակ ասաց.

«1.5 մլն ակտի միջից բողոքարկվում է 1 տոկոսը, որը վկայում է այն մասին, որ ունենք քաղաքացիների մեջ իրազեկման մակարդակ էնքան, որ 1 տոկոսն է բողոքարկվում, որից զգալի մասը բողոքարկում են փաստաբանների միջոցով, այսինքն` որոշակի ուղղորդում կամ հավաքագրում ունեն, որ ասում են` գնա էսինչի մոտ, կբողոքարկի:

Պետությունը ընտրության հնարավորությունից զրկում է, թե որ վարչական մարմինն ընտրենք բողոքարկման համար, արդյոք պետությունը պատրաստվո՞ւմ է նույն սկզբունքով վերաբերվել բողոքարկման պրոցեսին, այսինքն` եթե ես ուզում եմ ներկայացուցչով գնամ ՃՈ, քանի որ նույն տուգանքը կարող է բողոքարկել ու ստանալ մի դեպքում մերժում, մյուսով` դրական պատասխան, կապված է գրագետ լինելուց: Հիմա եթե ներկայացուցչով գնաս ՃՈ` բողոքարկելու, պայմանագիր կնքես, ներկայացուցչին գումար վճարես, արդյոք պետությունը պարտավորվո՞ւմ է վերադասով կատարված բողոքարկումները հատուցել»:

ՃՈ իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանն ասաց.

«Որևէ խնդիր չեմ տեսնում, ներկայացուցչով վերադասության կարգով գործի քննությանը, կարգավորումները հստակ տրված են 92 հոդվածից 107 հոդվածով`ոչ իրավաչափ վարչարարության և ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում»:

Քննարկումը վերածվեց վիճաբանության, երբ վարորդների շահերը ներկայացնողները հայտարարեցին իրազեկվածության պակասի մասին: Ոստիկանության ներկայացուցիչը հարցրեց.

«Ինչո՞վ է պայմանավորված, պետության մեղքո՞վ»:

Փաստաբան Մհեր Հակոբյանը դրական պատասխան տվեց և պնդեց, թե ինչով է բացատրում դա.

«Նշան եք փոխում, չեք իրազեկում: Բաղրամյան-Երզնկյան խաչմերուկի վրա դրված նշանը իրավական տեսք ունի՞, թե՞ ոչ: Եթե այո, ապա ո՞ր հոդվածով է կարգավորվում»:

Այնուհետև թեժ վիճաբանություն սկսվեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ