«Ռոբերտ Քոչարյանը ցինիկի նման ասում ա՝ ես որ եկա, Հայաստանն աղքատ էր». Արամ Մանուկյան

«Ռոբերտ Քոչարյանը, որ ցինիկի նման ասում ա՝ ես որ եկա, Հայաստանն աղքատ էր: Տո լա՛վ մարդ, ՀՀ ամբողջ ռեսուրսները Ղարաբաղ էին գնում, ո՞վ չգիտի:

Ես երկու անգամ Ստեփանակերտում ՀՀ կառավարության նիստի եմ մասնակցել, Տեր-Պետրոսյանն ասում էր՝ նիստներն անցկացրեք ԼՂ-ում:

Ու էդքանից հետո մարդը գա Հայաստան ու ասի՝ ՀՀ-ն աղքատ էր, ես որ եկա… բա ի՞նչ պտի ըլներ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ