«Մեր նախարարության աշխատակիցները ստացել են 13-րդ աշխատավարձ». Սուրեն Պապիկյանը՝ պարգևավճարների մասին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով պարգևավճարների մասին, հարցին՝ ովքե՞ր և ի՞նչ չափով են պարգևավճարներ ստացել, պատասխանեց.

«Ունեինք կառավարության կողմից սահմանված որոշակի չափաքանակ՝ մեզ տրամադրվող ծախսերի 30 տոկոսի չափով, որ պետք է բաշխվեր մեր աշխատակիցների վրա նրանց մոտիվացիան բարձրացնելու համար:

Բայց ունեցել ենք նախարարությունների միավորումներ, աշխատողների թվաքանակի պակաս, միջոցների ավելացում, որի արդյունքում այդ միջոցները բաշխել ենք ըստ աշխատանքի արդյունավետության: Մեր նախարարությունն արդեն իսկ տրամադրել է այսպես կոչված՝ «13-րդ աշխատավարձ», այլ նորություններ չունեմ»։

Հարցին՝ որքա՞ն պարգևավճար է ստացել ինքը, Պապիկյանը պատասխանեց.

«Դա այն չափն է, որ ստանում են բոլոր նախարարները՝ 1,5 մլն դրամ»:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ