«10-20 տարի հետո արթնացել , հիշել են, որ ինչ-որ մի տեղ երեխա են թողել»․ Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեծ ներդրում ունի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ոլորտում և չէր կարող ապօրինի որդեգրման գործընթացում ներգրավված լինել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին,  ասաց Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։

«Որպես մարդ, որպես փաստաբան ինձ համար ցավալի է, որ հանրապետությունում մի քանի կանայք կարողացել են այսպիսի մեծ ալիք բարձրացնել»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

«Շատ է խոսվում, թե ինչու է Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած ինստիտուտից իրականացվել երեխաների որդեգրումը։ Մամուլը  այն կապում է ուղիղ Ռազմիկ Աբրահամյանի անձի հետ, բայց իրականում դա ունի այլ պատճառ, որը նախաքննության  մարմնի կողմից եւ հանրային քննարկումներում չի բարձրացվում։ Ինձ՝ որպես փաստաբանի, հետաքրքիր էր այդ հանգամանքը։ Երբ արդեն սկսեցի խորանալ, տեսա, որ այստեղ լուրջ պատճառ կա։

Պատճառն այն  է, որ այն ինստիտուտում, որ գլխավորում է Ռազմիկ Աբրահամյանը, կա հանրապետությունում միակը հանդիսացող բաժանմունք, որը նախատեսված է միայնակ մայրերի, չհաշվառված կանանց, ինչպես նաեւ սեռավարակներով եւ այլ վարակներով վարակված կանանց ծնելիությունը կազմակերպելու եւ իրականացնելու համար։ Այսինքն՝ գործ ունենք մարդկանց մի խմբի հետ, որոնք պրոբլեմներով են գալիս, դրա համար եթե հաշվառումներ չեն անցել, հետազոտություններ չեն անցել, նշանակում է այդ կանանց մի մասը կարող են լինել անչափահասներ և որոշակի խնդիրներ են ունեցել։

Այն կանայք, որոնք այդտեղ ծննդաբերել են, իրենց որոշումն հիմնականում այն  է եղել, որ իրենք իրենց երեխաներից հրաժարվել են։ Մենք այս տարի ունեցանք մի դեպք, երբ աղբանոցում նորածին երեխա էին հայտնաբերել։ Երեխայի հայտնվելն աղբանոցում, բնականաբար, պատճառներ ունի, պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ հղիանում են, բայց ամոթից, խայտառակությունից, թասիբից, պատվից ելնելով հրաժարվում են երեխաներից»,-նշեց նա։

Նյութի աղբյուր՝ news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ