Աբխազիայի Սուխում քաղաքից Մոսկվա մեկնած 10 տարեկան Սառա Աբրահամյանը երեկ` մարտի 16-ին, մասնակցեց ռուսական Առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» նախագծի «կույր լսումներին» և իր ձայնով ու տեսքով հիացրեց ժյուրիի անդամներին։Մելաձեն էլ նշեց, որ փոքրիկը հիասքանչ ձայն ունի։
Սառան հենց նրան ընտրեց որպես մարզիչ։Իսկ արդեն հեռուստանախագծի «Մենամարտեր» փուլում Սառա Աբրահամյանը բեմ դուրս եկավ Ալեսյա Մաշեյկոյի և Էմիլյա Խայրիովայի հետ, որոնք «կույր լսումների» փուլում ևս ընդգրկվել էին ժյուրիի անդամ Վալերի Մելաձեի խմբում։Փոքրիկները երգեցին Ալլա Պուգաչովայի «Посидим, поокаем» երգը։ Ելույթից հետո ժյուրիի անդամները գովերգեցին երգչուհիներին։
Աղջիկների մարզիչ Վալերի Մելաձեն էլ խոսեց Սառա Աբրահամյանի անթերի ձայնի մասին։
«Սառան այնպես է երգում, որ նրանով կարելի է գործիք լարել»,- ասաց Մելաձեն։