«Տո, անասո՛ւն, դու ո՞վ ես, որ հայրենիքի կենացը խմես»․ ում են ուղղված Նիկոլայ Ծատուրյանի խոսքերը

«Ժամադադար» հաղորդաշարի եթերում ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ նշում է, որ ինքը ոչ Փաշինյանի կողմնակիցն է, ոչ էլ նախկինների, պարզապես ունի իր կարծիքը. «Ազատվեցինք նախկին գողերից, որոնք քանդեցին երկիրը, կերան, բզկտեցին: 20 տարի լափել են, բան չեն թողել, առնվազն 20 տարի է պետք, որ այս երկիրը շտկվի»:

Ըստ ժողովրդական արտիստի՝ մշտապես մտահոգող մի երևույթ կա, որը և՛ նախկին, և՛ ներկա ժամանակից դուրս է։ «Սեղանի շուրջը նստում է դիմացդ՝ հաստ վզով ու ոսկե մատանիները մատներին, որը ոչ մի բան չի արել հայրենիքի համար, տղային էլ ազատել է բանակից, բաժակը վերցնում է, հայրենիքի ցավը տանում ու խմում: Տո անասուն, դու ո՞վ ես, որ իմ հայրենիքի ցավը տանես և կենացը խմես»,- շեշտում է արտիստը:

Նիկոլայ Ծատուրյանի հետ անդրադարձել ենք նաև իր բեմական կյանքին և ստեղծագործական անցած ճանապարհի կարևոր իրադարձություններին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ