«Երեւանցիների պես համբերատար ժողովուրդ աշխարհում ման գաք, չեք գտնի». Հայկ Մարությանը

Այս տարի մենք մեր անելիքները հասցրել ենք, դեռ ավելին ենք արել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ճիշտն ասած, օրինակ աղբահանության հարցը այսքան արագ եւ հիմնովին լուծումը մեկ տարվա ընթացքում լավ արդյունք է: Եթե հետաքրքրվեք զարգացած երկրների քաղաքներում, որոնք մեկ մլն-ից ավելի բնակչություն ունեն, այսպիսի խնդիրների լուծումը տարիներ է տեւում, որ հիմնովին լուծվեն: Սա ես միայն չեմ վերագրում քաղաքապետարանի աշխատակազմին, ես սա վերագրում եմ բոլորին, երեւանցիներին:

Որովհետեւ երեւանցիների պես համբերատար եւ համախմբված ժողովուրդ աշխարհում ման գաք, չեք գտնի: Ամբողջ աշխարհում մարդիկ ուրիշ ձեւով կարձագանքեին այս ամենին, բայց երեւանցիները համբերատար սպասեցին եւ ոչ միայն սպասեցին, այլ ամեն օր օգնեցին, որ այս խնդիրը լուծենք: Ես շատ շնորհակալ եմ դրա համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ