«Մենք ցանեցինք այն սերմերը, որոնց պտուղները ճաշակելու ենք արդեն գալիք տարվա ընթացքում»․ Հայկ Մարության

Հանրապետության հրապարակում տոնական արարողությամբ վառվեցին երկրի Գլխավոր տոնածառի լույսերը: Ընտանիքի հետ միասին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հազարավոր երևանցիներ ու հյուրեր:

Շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը բոլորին հրավիրեց Երևան՝ միասին նշելու Ամանորը:

«Տարվա ընթացքում ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ համոզվելու, որ երևանցիները բացառիկ մարդիկ են՝ նվիրված իրենց քաղաքին, երկրին ու ժողովրդին:

2019-ին նրանք կրկի՛ն ապացուցեցին դա. Մենք գիտենք զվարճանանքի ժամին ուրախանալ միասին, հյուրընկալել հեռու-մոտիկ երկրներից եկած մեր քույրերին ու եղբայրներին, մեր հյուրերին, միևնույն ժամանակ գիտենք նաև միասնաբար դիմակայել դժվարությունները, հոգատար լինել մեկս մյուսի հանդեպ ու տեր կանգնել մեր քաղաքին ու նրա խնդիրներին:․․․»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ