«Ես որևէ մեկին չեմ պատրաստվում հանել». Ստյոպա Սաֆարյան

Պարոն Սադոյանին հանելո՞ւ եք Հանրային խորհրդից՝ որպես ընդդիմախոսի: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին:

«Ոչ: Պարոն Սադոյանը, ի դեպ,  Ձեզ ասեմ, չնայած եթերում իմ և նրա հակադրությանը, շատ հարցերում համակարծիք է եղել ինձ հետ: Դատարանների հետ կապված խնդիրները, որ քննարկում էինք Հանրային խորհրդում, նա ինձ հետ համակարծիք է եղել:

Ես որևէ մեկին չեմ պատրաստվում հանել: Պատրաստվում եմ բոլորի հետ աշխատել, եթե նրանք ուզում են իրականացնել Հանրային խորհրդի վրա Սահմանադրությամբ դրված պարտականությունը»,-ասաց Սաֆարյանը:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ