«Ես ինձ շատ վատ եմ զգում, անկողնուց ելել, եկել եմ». Ռազմիկ Աբրահամյանը եկավ դատարան

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն, ով մեղադրյալ է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով, րոպեներ առաջ եկավ դատարան:

Մեր հարցին՝ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, վերջինս հստակ չպատասխանեց, խոսեց իր առողջական վիճակի մասին:

«Ես ինձ շատ վատ եմ զգում»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը: Հարցին՝ առողջական խնդիրնե՞ր ունի, Աբրահամյամը պատասխանեց, որ առողջական շատ խնդիրներ ունի: «Անկողնուց վեր եմ կացել, եկել դատարան, և ծննդատները որևէ առնչություն չունեն այս հարցի հետ»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը: Ճշտող հարցին՝ այսինքն Աբրահամյանը չի՞ ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, վերջինս չպատասխանեց:

Նշենք, որ այսօր, ժամը 14:00-ին նշանակված է Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստ:

Նա, ինչպես նաև երեք այլ անձինք դեկտեմբերի 18-ին ձերբակալվել են Քննչական կոմիտեում քննվող վերը նշված քրեական գործի շրջանակներում, ապա դեկտեմբերի 19-ին դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, ոչ իրավաչափ է ճանաչել Աբրահամյանի ձերբակալման որոշումն, ու Աբրահամյանն ազատ է արձակվել:

Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

76-ամյա Աբրահամյանին կալամավորելու միջնորդությունը ևս քննում է դատավոր Դավիթ Բալայանը:

Ռազմիկ Աբրահամյան. «Ես ինձ շատ վատ եմ զգում, անկողնուց ելել, եկել եմ»:

Ռազմիկ Աբրահամյանը եկավ դատարան:

Posted by Հետք on Saturday, December 21, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ