66-ամյա բժիշկը կասկածվում է 350 երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ

Ֆրանսիայում 66-ամյա վիրաբույժին կասկածում են 250 երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ: Տղամարդուն արդեն իսկ անվանել են Ֆրանսիայի պատմության վատագույն մանկապիղծ:

Ոստիկանությունը կարծում է, որ Ջոել Լե Սկուարնեկը բռնաբարել է երեխաներին 30 տարվա ընթացքում: Անչափահասները հիմնականում եղել են նրա հիվանդները:

Նշվում է, որ որոշ դեպքերում նա ոտնձգությունները կատարել է այն ժամանակ, երբ  զոհերը գտնվել են անեսթեզիայի տակ:

Առաջին անգամ բժշկին կասկածել են նման հանցագործությունների մեջ 14 տարի առաջ: Ջոելի մոտ գտել են մանկական, պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ: Այնուամենայնիվ, նրան թույլ են տվել շարունակել բժշկի կարիերան:

Բայց 2017 թվականին նրան ձերբակալել են և մանկապղծության մեղադրանք առաջադրել, գրում է The Times-ը:

Հետաքննության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են բժշկի օրագիրը, որտեղ նա մանրամասն նկարագրում է իր սեքսուալ բնույթի գործողությունները բոլոր 250 զոհերի նկատմամբ:

Նշվում է, որ Ջոելի որոշ զոհեր նույնիսկ տեղյակ չէին, որ նրա կողմից ենթարկվել են սեռական բռնության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ