Դատարանը որոշեց գրավի դիմաց ազատ արձակել ԱԺ նախկին փոխնախագահի կնոջը՝ «Երևանի մանկան տան» տնօրենին

Այսօր դատարանը որոշեց 3 մլն դրամ գրավի դիմաց «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին ազատել կալանքից։ «Հրապարակ» կայքի տեղեկություններով՝ գրավն արդեն վճարել են և Լիանա Կարապետյանն ազատության մեջ է։

Նշենք, որ Լիանա Կարապետյանը, որ երկար տարիներ մանկատան տնօրենն է, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի նախկին կինն է։

Հիշեցնենք, որ որ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «ՀԿԳ գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ