Հայաստանում կարող է ջերմաստիճանի նոր ռեկորդ սահմանվել

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերին սպասվող եղանակը:

Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Սյունիքի հովիտներում այսօր և հաջորդ երկուշաբթի ցերեկային ժամերին. ջերմաստիճանը կհասնի +18-ից +23 աստիճանի:

Երևանում դեկտեմբերի 20-ից մինչև 24-ը ցերեկային ժամերին սպասվում է 11-ից 14 աստիճան տաքություն: Ընդ որում դեկտեմբերի 20-ին, ցերեկային ժամերին Երևանում օդի ջերմաստիճանը կլինի +12-ից +14 աստիճան, իսկ այդ օրվա համար ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1981թ.-ին. Այն ժամանակ ջերմաստիճանը հասել էր +9 աստիճանի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ