«Ինչքան ուզեցին, էդքան էլ չխփեցին». ՀՀԿ-ի վերջաբանը

ՀՀԿ-ն, ըստ էության, համակերպվել է առաջիկա հինգ տարիներին արտախորհրդարանական ընդդիմություն լինելու մտքի հետ եւ չի պատրաստվում բողոքարկել դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Չնայած այս առումով կուսակցությունում այնքան էլ միասնական կարծիք չկա, եւ կան ՀՀԿ-ականներ, ովքեր կողմ են բողոքարկման, քանի որ ընտրատեղամասերում տվյալները այլ են եղել, արդյունքում այլ թվեր են հրապարակվել: Սակայն ընդհանուր արդյունքում որոշվել է ավելի չսրել իրավիճակը եւ չբողոքարկել. այդ տեսակետին է եղել նաեւ Սերժ Սարգսյանը:

Սակայն չբողոքարկելը չի նշանակում, թե նրանք պատրաստվում են ձեռքերը ծալած նստել: Այս հարցում որոշումը կուսակցությունում միատեսակ է:

Ինչպես նախընտրական քարոզչության ժամանակ, այնպես էլ այժմ ՀՀԿ-ականները պատրաստվում են շատ ակտիվ լինել սոցիալական ցանցերով, լրատվամիջոցներով եւ ի ցույց դնել գործող իշխանությունների յուրաքանչյուր սայթաքումը:

Ընդ որում, նախկին իշխանությունները մտադիր են ակտիվ աշխատեցնել «ֆեյք-նյուզերը»` այդ դաշտում պայքարելով իշխանությունների դեմ: Տոներից հետո ՀՀԿ-ն կարող է նաեւ փողոցային պայքար սկսել. այս հարցում քննարկումները դեռեւս ընթանում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ