«Խաչատուր Սուքիասյանը 100 անգամ Սերժի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանը խլել են». Հովիկ Աղազարյան

Գործարար Խաչատուր Սուքիասյանն ինձ հարստահարել է։ Այդ մասին Ազգային ժողովում factor.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա պատմել է, որ ժամանակին խանութ է ունեցել, օգտվել է Սուքիասյանին պատկանող ընկերության ալյուրից, հետո չի կարողացել գումարը մարել և Սուքիասյանն իր մոտ մարդկանց է ուղարկել, որի արդյունքում ինքը ստիպված է եղել մատչելի գներով վաճառել իր ապրանքը։

Ըստ Աղազարյանի՝ այժմ Խաչատուր Սուքիասյանն ու ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն են «իրար ուտում». «Եվ թող շարունակեն ուտել՝ մինչև կշտանան»,-ասել է Աղազարյանը:

Աղազարյանը զարմանում է, որ այժմ Սուքիասյանը մեղադրում է Հայրապետյանին՝ իրեն պատկանող գործարանը խլելու համար. «Խաչատուր Սուքիասյանը երևի 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանն իրենից խլել են»,-ասել է Աղազարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ