Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ հայ տղան նմանակում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԺ այսօրվա նիստին մինչև աշխատանքային օրվա վերջ ներկա էր, ինչը եզակի դեպք էր: Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ այսուհետ բոլոր նիստերին գալու է խորհրդարան ու մասնակցելո՞ւ է նիստերին:
«Բայց ես ասացի՝ երբ որ անհրաժեշտ ա, խնդիր կա, գալու եմ, ըստեղ եմ»,- ասաց նա: Հարցին, թե վաղն էլ է գալո՞ւ, նա պատասխանեց՝ «կիսատ ա մնացել, ոնց չգամ»: «Շատ հաճելի էր նստած, չեմ էլ ուզում հելնեմ»,- ասաց նա:
Ծառուկյանն ասաց, որ բացակայությունների համար երբեք բժշկի թուղթ չի ներկայացրել: Լրագրողի դիտարկմանը, թե միգուցե բժշկի թուղթ կներկայացնի հետագա բացակայությունների համար, նա պատասխանեց.
«Հիվանդը դու ես, չի կարելի մարդուն վիրավորել, ես երբեք բժշկի թուղթ չեմ ներկայացրել»:
68 դիտում , 1 դիտում այսօր