Բանտում մարմնավաճառի ծառայության դրույքաչափը 300-ից 1000 դոլար է եղել

«Ոչ մեկի մարդը չեմ եղել, մութ գործարքներում չեմ ներքաշվել՝ արատավորելով անունս»,- տարեկան ամփոփիչն այսպես սկսեց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։

Պաշտոնյան նախ ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում նախկինում եղած բարքերը, որոնց դեմ տարվա ընթացքում պայքարել են։

«Բանտում մարմնավաճառի ծառայություն մատուցելու դրույքաչափը եղել է 300-ից 1000 դոլարի սահմանում։ Հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ հասանելիքից ավել կարճատև տեսակցության համար դրույքաչափ է սահմանված եղել՝ 100 ԱՄՆ դոլար, երկարատևը՝ 300 դոլար։

Գումարներ են նշանակվել տույժ չնշանակելու համար։ Քերական ենթամշակույթ կրող անձանց համար բացահայտ ապահովված են եղել սննդի, տեղաշարժի, հանգստի լավագույն պայմաններ, վերջիններիս խցերի դռները երբեք չեն փակվել,- հայտարարեց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը ու հավելեց․ — Այդ ամենը անցյալ է, ոչ մեկ հույս պիտի չփայփայի, որ կարող է վերադարձ լինել անցյալին»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ