«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր քննվել է երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը:
Քննությունը, սակայն, չի ավարտվել եւ հետաձգվել է մինչ եկող շաբաթ:
Մեր տեղեկություններով՝ Ռազմիկ Աբրահամյանն այսօրվա նիստին մասնակցել է. նա դատարան է եկել առանց բժիշկների հսկողության, իր պաշտպան Սամվել Դիլբանդյանի հետ, ապա՝ նրա հետ միասին հեռացել:
Հիշեցնենք,որ ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել էր ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը։