«Չկա մեկը, ով համաձայնություն չի տվել». Լևոն Քոչարյանը՝ ստորագրահավաքի ու դրանից հրաժարվելու մասին

Չկա գեթ մեկը նշված ցուցակի մեջ, ով համաձայնություն չի տվել: Լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով երեկվա աղմկահարույց ստորագրությունները, ասաց Լևոն Քոչարյանը, ապա հրաժարված մշակութային գործիչների քայլը՝ նշեց երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Հերքումնե՞ր. ես ինձ թույլ չեմ տա, մենք մեզ թույլ չենք տա համապատասխան ապացույցներ ներկայացնել այդ մարդկանց վատ վիճակի մեջ չդնելու համար: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր միացել են: Մենք, բնականաբար, իմացել ենք, որ նման բան կատարվում է. համապատասխան մարդիկ զանգել են, այդ մարդկանց հետ խոսել են»,- ասաց նա:

Քոչարյանը նշեց՝ ստորագրահավաք չի եղել, հայտարարություն է եղել, և եթե ինչ-որ մարդ կա, որ տեքստին ծանոթ չի եղել, ինչը գրեթե բացառում է, բայց եթե նման դեպք է եղել, ներողություն է խնդրում:

Նա նաև շեշտեց՝ ոմանք բառախաղ արեցին՝ կապված «ստորագրություն» բառի հետ, ասացին՝ չեն ստորագրել, այսինքն՝ ֆիզիկապես չեն ստորագրել, բայց միացել են:

նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ