ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ գնաց ընտրատեղամաս ու քվեարկեց: Սարգսյանն ընտրատեղամաս էր գնացել իր կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, որին ծաղիկներ նվիրեց հանձնաժողովի անդամներից մեկը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ԱԺ ընտրությունների քվեարկությանը սարքը չկարդաց Սարգսյանի մատնահետքերը: Ի վերջո, Սերժ Սարգսյանին տրվեց քվեաթերթրիկ:
Հիշեցնենք, սարքը չէր ճանաչում նրա մատնահետքերը նաեւ նախորդ` 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Սարգսյանը չցանկացավ շփվել լրագրողների հետ եւ անպատասխան թողեց իր հարազատների քրեական գործերով անցնելու եւ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հարցերը: Նա չմեկնաբանեց նաեւ Մարտի 1-ի գործով իրեն հարցաքննելու անհրաժեշտության վերաբերյալ հարցը: