Պուգաչովան իր ընկերուհու ծննդյան տարեդարձին ներկայացել է թափանցիկ մինի զգեստով

 

Ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովան, որն օրերս ակնարկել էր, թե ում է նման իր կրտսեր դուստր Լիզան, յուրաքանչյուր առիթի դեպքում իր վրա է սևեռում հասարակության ուշադրությունը: Ակնհայտորեն նիհարած երգչուհին վառ հանդերձանքով ներկայացել է իր ընկերուհու՝ հայտնի իրավաբան Իդա Դոստմանի ծննդյան տարեդարձին:

Մոսկվայի նորաձև ռեստորաններից մեկում կայացած տոնակատարության համար 69-ամյա Ալլա Բորիսովնան ընտրել է բավականին համարձակ հանդերձանք՝ սև կարճ զգեստ և թափանցիկ կարդիգան:«Իդայի անակնկալը ստացվեց:

Ծնունդդ շնորհավոր, մեր գեղեցկուհի»,- Instagram-ի իր էջում տեղադրած հոլովակը մակագրել է երգչուհի Նատաշա Կորոլյովան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ