Ռոբերտ Սեդրակի Քոչարյան- հայ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության 2-րդ և Արցախի Հանրապետության 1-ին նախագահ, Արցախի հերոս։ Կալանավորված է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։
2008 թվականին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո բնակչության մի զգալի հատված, համաձայն չլինելով նախագահական ընտրությունների հրապարակված տվյալներին, որոնց համաձայն նախագահի պաշտոնում ընտրվել է Սերժ Սարգսյանը, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսում է շուրջօրյա բողոքի հանրահավաքներ։
10 օր անց՝ մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ոստիկանական ուժերի ստորաբաժանումները հարձակում են սկսում Ազատության հրապարակում տեղադրված վրաններում քնած շուրջ 700-1000 մարդկանց վրա։
Այդ ընթացքում տեղի են ունենում բախումներ, որոնց ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստանում տասնյակ քաղաքացիներ։
Ապրի Սիրուշոյի հոր մոր արևը
Posted by Teststart on Thursday, December 13, 2018