Հանրապետականները հավաքում են իրենց իրերը ԱԺ- ից

Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը շեշտում է, որ շարունակելու է աշխատանքն այս ուղղություններով որպես արտախորհրդարանական ուժ, իսկ խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը հաջողություն է մաղթում:

Հանրապետականները, դեպ, երեկ տեղի ունեցած ընտրությունները համարում են ոչ թե իրենց պարտությունը, այլ, ինչպես այսօր ֆեյսբուքյան իր էջում ձևակերպել է կուսակցության խոսնակը՝ «դեկտեմբերի 9-ը Հանրապետականի վերածննդի օրն էր, իսկ ստացած յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու ձայնը հավասար է հազար ձայնի»:

 

«Այս ընտրությունները աննախադեպ էին, որովհետև պետության ղեկավարը, իշխանությունը, ռեժիմը ամեն ինչ արեց հասարակության մի մասին սև անվանելու, ասֆալտին փռելու, անվանարկելու, ատելության ու թշնամանքի մթնոլորտ քարոզելու, տարածելու, նաև վախի մթնոլորտ տարածելու համար», — նշեց Էդուարդ Շարմազանովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ