Իր վրա 13կգ ոսկի կրող 36-ամյա տղամարդը ստիպված շրջում է 5 թիկնապահով

36-ամյա Տրան Նգոկ Պհուկը շրջում է 13 կգ ոսկեղենով: Նրան ուղեկցում է առնվազն 5 թիկնապահ, որոնք ոսկյա զարդերը պաշտպանում են գողերից:

Սոցցանցերի օգտատերերի մի մասը կասկածել է ոսկու իսկությանը, մյուս մասն էլ զարմացել, թե ինչպես է Պհուկը, այդքան ծանրություն կրելով, կարողանում ուղիղ քայլել:

Գործարարը խոստովանել է, որ ոսկեղեն կրելը սկզբից անսովոր է եղել, սակայն ժամանակի ընթացքում այդ սովորությունն իրեն արդարացրել է, քանի որ ոսկեղենը նրան հաջողություն և բարգավաճում է բերել:


Պհուկի ոսկեղենի հավաքածուի ընդհանուր քաշը 13 կգ է և գնահատվում է 550 000 դոլար: Նա նաև հայտնել է, որ մտադիր է հատուկ իր համար պատրաստված ոսկե գլխարկ և շապիկ պատվիրել:

Պհուկը շքեղ կարաոկե ակումբի սեփականատեր է: Նա մեծացել է աղքատ ընտանիքում, սակայն երիտասարդ տարիքում զբաղվել է նավթի վերավաճառքով և կարողություն կուտակել:

Պհուկը խորհուրդ չի տվել ուրիշներին հետևել իր օրինակին, քանի որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ մի քանի թիկնապահ վարձել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ