«Ինչպե՞ս կարելի է այդ աստիճան մարդկանց ստորացնել»․ Արփինե Հովհաննիսյանը մի քանի հարց ունի վարչապետին

Արփինե Հովհաննիսյանը մի քանի հարց ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Անկեղծորեն՝ ես Փաշինյանի որեւէ հայտարարությունից այլեւս չեմ զարմանում՝ Հիսուս Քրիստոսից մինչեւ Հռոմի պապ, մենք տեսել ենք նման բնույթի հայտարարություններ, հետեւաբար զարմանալ պետք չէ։ Բայց ցավում եմ անկեղծորեն, որովհետեւ լավ-վատ, ուզենք, թե չուզենք, կարճաժամկետ, թե միջնաժամկետ, նա զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը։ Իսկ դա նշանակում է, որ նա պետք է նվազագույն պատկերացում ունենա երկրում խնդիրների լուծման վերաբերյալ։

Ես մի քանի հարցադրումներ ունեմ։ Ուզում եմ հասկանալ՝ երբ պարոն Փաշինյանը ինչ-որ մեկից ինչ-որ բան է ակնկալում, նա հասկանում է, որ պետք է սկսի իրենից, մասնավորապես՝ խնդիր ձեւակերպի։

Երբ պետական համակարգի առջեւ խնդիր չես ձեւակերպում, հետո ասում ես՝ ռազմավարական փաստաթուղթ ինձ տվեք, ինչ-որ ծիծաղելի փաստաթղթեր եք իմ սեղանին դնում, նա հասկանո՞ւմ է, որ ա/ խնդիր չի ձեւակերպել, բ/ խորամուխ չի եղել այդ խնդիրների լուծման մեջ, գ/ նույնիսկ ժամանակ չի հատկացնում, որ որեւէ խնդիր հետ կապված, որն իր համար կարեւոր է, նստի եւ նախարարներին ցույց տա, որ ինքն ակնկալում է այդ խնդիրների լուծումը նախարարներից»։

Մանրամասներըէ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ