«Բիզնես նախաձեռնություն է». Ալեն Սիմոնյանը` Քոչարյանի ազատ արձակման հանձնաժողովի մասին

Դա ոչ թե վարչապետի դստեր, այլ պետության մեքենան է։ Այս մասին  զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով կառավարության միջոցներով գնված թանկարժեք ավտոմեքենային, որն ապահովում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի անվտանգությունը։

«Տարբեր մեկնաբանություններից զերծ, պետք է նայենք օրենքի մեկնաբանությունը։ Դա մեքենա է, որ սպասարկում է կամ սպասարկելու է վարչապետի ընտանիքին, ինչն օրենքով է սահմանվում»,-ասաց նա։

Դառնալով նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանի նախաձեռնությանը՝ «Ազատություն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»՝ Սիմոնյանը նշեց. «Դատավարությունն ընթանում է, ու հնարավոր է, որ վճիռը լինի հօգուտ Քոչարյանի։ Պարոն Վարդանյանը, կարծում եմ, շտապել է ներկայացնել այդ բիզնես նախաձեռնությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ