Այս տարվա դեկտեմբերի 31֊ին զորամասերում մատուցվելու է տոնական սնունդ․․․

«Հարգելի զինվորի ծնողներ, մոտենում է Ամանորը և լավ գիտեմ, որ ձեր լիքը հոգսերը թողած ձեր որդու համար Ամանորյա տուլիկներ եք նախապատրաստում:

Կարիքը չկա, խոստանում ենք այս տարվա դեկտեմբերի 31֊ին զորամասերում մատուցել տոնական սնունդ՝ տո էլ բաստուրմա, սուջուխ, խոզի միս, բլինչիկ, նարինջ֊թուրինջ…

Կարճ ասած Նոր Տարվա սեղան կլինի։ Դուք ձեր տան սեղանին ավելի լավ ա ուշադիր եղեք, որովհետև բոլորը ծանոթները գալու են ձեր տուն և խմելու են ձեր խիզախ տղայի և մեր Բանակի Զինվորի կենացը։»

Հիշեցնենք, որ փորձնական ծրագրով պաշտպանության նախարարությունը ճաշարանները հանձնել է մասնավորին: Ընկերությունները ոչ միայն զինվորի ճաշն են եփում, այլև որտեղ անհրաժեշտ է ֆիլտրում են խմելու ջուրը:

Դրա շնորհիվ է, որ դիզենտերիայի բռնկումներով հայտնի Արմավիրի զորամասում այս տարի ընդամենը 6 երիտասարդ է հիվանդացել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ