ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նկատեց, որ նոյեմբերին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը նամակով իր մտահոգություններն է հայտնել «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» փակվելու առիթով:
Այս առնչությամբ Ջանջուղազյանը նշեց, որ իրենց նամակով պատասխանել են ու պարզաբանումներ են ներկայացրել: Նրա խոսքով՝ այդ կենտրոնի աշխատակիցները Ֆինանսների նախարարություն են տեղափոխվելու և անելու են նույն աշխատանքն ու լրացուցիչ այլ աշխատանքներ:
«ՀԲ-ն կարծում է, որ իրավական խնդիր է առաջանալու և պետք է փոփոխություններ առաջացնի միջազգային համաձայնագրերում:
Մենք կարծում ենք, որ չի առաջացնելու, բայց եթե անգամ առաջացնի, պետք է գնալ այդ ճանապարհով, քանի որ այս համաձայնագրի սեփականատերը ոչ թե ՀԲ-ն է, այլ ՀՀ կառավարությունն է»,- ասաց Ջանջուղազյանը: