«Առաջիկա անելիքները թվում կարևորը ներդրումների խթանումն է և շատ արագ բոլոր պոտենցիալ ներդրողների համար ստեղծել բարենպաստ միջավայր, որպեսզի ներդրումային մտադրությունները դառնան ներդրումներ:
Երկրորդը կարևորագույն անելիքը՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է, և այս խնդրի լուծումը կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի և ինժեներական, տեխնիկական միտքը զարգացնելու հրամայականի հետ: Հաջորդ առանցքային խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն է և ասել եմ, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման համար ներդնել շուրջ 2,5 մլրդ դոլար:
Այդ միջոցները գտնելու ուղղությամբ պետք է հավելյալ աշխատանք տանել, խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաջորդ կարևոր ուղղությունը լինելու է կրթության ոլորտը, բարձրագույն կրթական համակարգը որակական նոր մակարդակի բերելը, նրա կապվածությանը տնտեսական կարիքների հետ ուժեղացնելը: «Խոսել ենք բարձրագույն կրթության ոլորտի համախմբման անհրաժեշտության մասին, մեծ դիսբալանս է առաջացել բուհական և գերատեսչական համակարգերի միջև: