Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ երեկ ավագանու նիստում իր ունեցած ելույթին։ Նա շեշտեց, որ զուսպ լինելու խնդիր չկար, ինքը նորմալ ելույթ է ունեցել։
Հարցին, թե ինչպես կարձագանքի ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի՝ այսօր հնչեցրած մտքին, որ քաղաքապետը ծաղրում էր ավագանու անդամներին, իսկ նրանք պրովոկացիային ենթարկվեցին, մասնավորապես՝ նկատի ունենալով Թեհմինա Վարդանյանի ելույթը, վերջինս ասաց․ «Քաղաքապետի պահվածքը խիստ էմոցիոնալ էր։ Դա բորբոքեց իմ և մեր խմբակցության զայրույթը։
Բայց դա ընդամենն աշխատանքային պրոցես է։ Իհարկե, նորմալ չէր քաղաքապետի ծիծաղը»։ Վարդանյանը շեշտեց նաև, որ իր՝ քաղաքապետի հասցեին հնչեցրած քննադատության մեջ անձնական հարթություն չկա։
Մանրամասները՝ տեսանյութում