«Մուննաթ չգա՛ք». տրանսպորտի նախարարը՝ ցուցարարներին

Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պատրաստվում են վերսկսել բողոքի ցույցերը, եթե Հայաստանի իշխանությունը բոլորի համար ընդունելի որոշում չկայացնի։

Այս նախաձեռնության ավելի քան 100 անդամները կտրականապես դեմ են ՀՀ կառավարության` դեկտեմբերի 6–ին ընդունած որոշմանը, ըստ որի` աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան կարող են ներկվել մինչև 2019թ–ի մարտի 1-ը։

Ավտոմեքենա ներմուծողը առավելագույնը մինչև 6-ամսյա ժամկետում պարտավոր է աջակողմյան ղեկային համակարգը փոխարինել ձախակողմյանով։ Դրանից հետո միայն նա ավտոմեքենան մաքսազերծելու, ՀՀ ոստիկանությունում հաշվառելու և շահագործելու հնարավորություն կստանա:

Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները, որոնք նոյեմբերի 28-ին փակել էին հայ–վրացական սահման տանող ճանապարհը, նույն օրը հանդիպել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը տարօրինակ էր համարել այն հանգամանքը, որ մարդիկ, իմանալով ապրիլի 1-ից գործող արգելքի մասին, փորձել են աջ ղեկով ավտոմեքենաներ բերել Հայաստան։ Ակցիայի մասնակիցները վստահեցրել էին, որ իրենք խաբվել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ