ԹԵՍՏ. Գիտե՞ք նշված տարբերակներից որ ձևն է ճիշտ

Խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները վկայում են, որ հայերը՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ,Հայկական բարձրավանդակում երևացել են Ք.ա. երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դառնում Ք.ա. 8-7-րդ դարերից։

Այդ շրջանում ստեղծված նպաստավոր պայմանների շնորհիվ նախահայկական պարզ ցեղային միությունները և առանձին ցեղերը միավորվելով ստեղծում են իրենց պետականությունը և կազմավորում հայ ժողովրդին, որին ժամանակի մի շարք ժողովուրդներ անվանել են արմեններ, իսկ երկիրը Արմենիա։ Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։

Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը ավանդւթյունը կապում է Հայկ Նահապետ անվան հետ։ Անցնելով պատմական զարգացման երկարատև ընթացք՝ հայերենը միշտ էլ եղել է աշխարհի առաջավոր լեզուների շարքում և համընթաց է քայլել ժամանակին։

Եվ այսօր էլ մեր լեզուն բռնել է ժամանակի քննությունը.նա առաջավոր գիտության, մշակույթի ու գրականության, հանրակրթության և բարձրագույն դպրոցի, կինոյի ու թատրոնի լեզու է։

 57 դիտում,  3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •