Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:
«Նայեք հայերին. ամբողջ աշխարհին օրինակ ցույց տվեցին: Ուսապարկը մեջքին գցած, տղան քայլում էր Երևանի փողոցներով, և ահա բոլորը խորհրդարանում այլ կուսակցություններ են: Հ
ին ռեժիմից բան չմնաց: Ահա նոր մոտեցում, նոր մարդիկ», — ասել է Ժիրինովսկին: