Պարացետամոլի գերդոզավորումից երեխան լյարդի փոխպատվաստման կարիք ունի․ կարդացեք և զգոն եղեք հարգելի ծնողներ

Վիետնամցի 2 տարեկան փոքրիկն առողջական ծանր վիճակում է հայտնվել ծնողների սխալի պատճառով: Երեխան բարձր ջերմություն է ունեցել և ծնողները որոշել են նրան պարացետամոլ տալ: 4 օրվա ընթացքում նրանք տվել են 500 մգ-ոց 4 կոճակ: Արդյունքում երեխայի մոտ զարգացել է նյութափոխանակության ծանր ացիդոզ և երեխան ընկել է կոմայի մեջ:

Չափազանց ուժեղ դեղաբաժինը քիմիական թունավորում է առաջացրել ու քայքայել երեխայի լյարդը։ Այժմ նա լյարդի շտապ փոխպատվաստման կարիք ունի, այլապես նրա կյանքը փրկել չի հաջողվի:

Հաղորդվում է, որ նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև անցած տարի, երբ 3 տարեկան երեխան մահացել էր պարացետամոլի գերդոզավորումից։ Բժիշկները խորհուրդ են տալիս ցանկացած դեղ օգտագործելիս հետևել բժիշկների խորհրդին ու դեղատոմսի ներդիրի ցուցումներին: Երեխաների պարագայում չի կարելի մոռանալ, որ դեղաչափը որոշվում է նրա քաշից ելնելով:

Եթե երեխայի մոտ ի հայտ են եկել թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ուժգին գլխացավ, քրտնարտադրություն կամ ցավ կրծքավանդակում, ապա անպայման դիմեք բժշկի, քանի որ դրանք գերդոզավորման ախտանշաններ են:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ