Ինչ է փոխվել Հայաստանում. Ռոմանովը նորից ժամանել է Հայաստան

Պաշտոնական Վաշինգտոնը անհամբերությամբ է սպասում է Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ աշխատանքին:

Ընտրությունների կապակցությամբ շնորհավորական ուղերձում Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ողջունում է ընտրություններին հետևած միջազգային դիտորդների գնահատականները, որ ընտրությունները մրցակցային էին, և իր հերթին ընդգծում ՝ ընտրական գործընթացը վայելում էր հանրային լայն աջակցություն և հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ:

«Այս տարին Հայաստանի համար նշանակալի փոփոխության ժամանակ էր: 27 տարի է՝ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք շարունակելու ենք անել դա», — ամերիկյան պետքարտուղարը հայտնում է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստանի նոր խորհրդարանի և կառարավարության հետ աշխատանքին՝ նշելով.

 

Խորացնելու մեր երկկողմ համագործակցությունը և գործընկերությունը, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական հաստատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, խրախուսելու առևտուրն ու ներդրումները և ապահովելու տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ