«Աննա ջան, ձեր ընտանիքը մի՛ նույնացրեք պետության հետ». Նարինե Մկրտչյան

 

Նարինե Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վարչապետի տիկնոջ աշխատանքային այցը ո՞րն է:

Կարո՞ղ է ՀՀ Սահմանադրությամբ ՛՛վարչապետի տիկին՛՛ պետական պաշտոն գոյություն ունի, որն իրավունք է տալիս աշխատանքային այցեր կատարել, փաստորեն, պետության անունից:

Չգիտեմ անգամ՝ պետբյուջեի՞ հաշվին է, թե՝ ոչ: Ես դեռ չեմ հավատում այն լուրերին, թե Աննայի նստավայրը Ընդունելությունների տունն է լինելու: 

Աննա ջան, սիրելիս, սա պետություն է, ձեր ընտանիքը մի՛ նույնացրեք պետության հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ