![]()
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ամուսնացել են Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը:
Պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի Շողակաթ եկեղեցում: Իսկ ահա հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Վահակնի ռեստորանում, հյուրերն ընդամենը 46-ն են եղել: Հարսանյաց զգեստի հարցում Արփիի նախընտրությունը կանգնել է White Agent հարսանյաց սրահի վրա, որի հետ, ի դեպ, համագործակցում է երգչուհի Սիրուշոն:
Հիշեցնենք, որ Միհրանը Արփիին ամուսնության առաջարկություն էր արել մեկ ամիս առաջ՝ մենահամերգի ժամանակ:
![]()