Ինչո՞ւ չկան հրաժարականներ, եթե ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը

«Եթե վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, ապա ինչո՞ւ չկան դիմադրողների հրաժարականները և ինչո՞ւ են նրանք շարունակում աշխատել՝ խոչնդոտելով երկրի առաջընթացին»,- այս մասին  «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

«Կարծում եմ, եթե պետական կառավարման համակարգում նման մարդիկ կան, ապա վարչապետը  և հենց այս իշխանությունը պետք է հանձն առնեն գործողություններ, այդպիսի մարդկանց համակարգից բացառելու համար։

Քանի որ այդ հայտարարությունը եղել է ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարի դիմադրության կոնտեքստում, ապա տեղին կլինի  ֆինանսների նախարարից և ՊԵԿ նախագահից հարցնել՝ ովքե՞ր են դիմադրողները, ինչո՞ւ են դիմադրում և ինչո՞ւ են շարունակում այսօր՝ հեղափոխությունից հետո,  մնալ համակարգում։ Եթե կան այդպիսի մարդիկ, ապա, բնականաբար, պատասխանատու է հենց այս իշխանությունը»,- շեշտել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ