«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը և կոռուպցիայի դեմ պայքարին»․ Նիկոլ Փաշինյան

Մենք ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով, որի միակ կարիքը տեսնելն է, թե ժամը երբ է լրանում, որ գնանք տուն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր պոտենցիալի, մեր տնտեսական աճի, տնտեսության իրավիճակի մասին տեղեկություն այսօր հնարավոր չի ստանալ, ես չեմ կարողանում ինձ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ։ Ասում ենք ռազմավարություն, հայեցակարգ, եկեք լուրջ դեմքով ձև չանենք, թե ունենք պետական կառավարման համակարգում ռազմավարույուն մշակելու պոտենցիալ ։  Մեկ-մեկ նախարարություններից այնպիսի փաստաթղթեր է գալիս, որ ուզում ասել էս ո՞ր դասարանի երեխա է գրել»։

Այդ ամենը նա կապեց կրթական համակարգին․ «Որովհետև մեր դպրոցներում երեխային կանգնեցնում են տաբուրետկի վրա, ասում են՝ արտասանի, մի հատ էլ արտասանի, ավելի հայրենասիրական արտասանի, շատ ավելի հայրենասիրական արտասանի, որ ՀՀ նախագահը, վարչապետը գան, իրենց մասին բանաստեղծություն արտասանես ու այդ համակարգը ստեղծածները հիմա ասում են՝ ոնց կիբեռնետիկայի ֆակուլտետից ուզում եք հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը հանել, չեն հարցնում՝ ինչու են դիմորդները գնում արտասահմանում կրթություն ստանում, այնտեղ հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի պատմություն անցնո՞ւմ են։

Վիզաները արգելելնք, ասենք նստի, կիբեռնետիկայի ֆակուլտետում հայոց լեզու, հայոց պատմություն անցի։ Մենք էլ մեզ դրել ենք սկզբունքայինի տեղ, էսօր ինչ գիտական աստիճան մի տեղ դնում ես, պարզվում ա դիսերտացիայի կեսը կեղծ է, ասում է բոլորինը կեղծ է, իմն էլ է կեղծ, ինչի՞ եք կենտրոնանում իմ վրա։ Ճիշտ ա ասում մարդը։ Այս կեղծիքի միջավայրում ինչքան ենք ապրելու։ Անընդհատ կանգնենք, լավ չանենք, տոներն անցնեն, նոր կանենք։ Չի լինի այսպես»։

Նրա խոսքով՝ պետական համակարգը լուրջ դիմադրություն է ցույց տալիս․

«Վարչապետի կաբինետում գիտեք ի՞նչ խոսակցություն է տեղի ուենցել, ասում են՝ այ ցավդ տանեմ, որ էդ ատկատները փակում եք, մենք տնտեսական կոլապս ենք ունենալու։ Այս տարվա մեր բոլոր արդյունքները, հաջողությունները, ձեռքբերումները եղել են ի հեճուկս բոլոր նախարարությունների, պետական համակարգի։ Կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական համակարգի։

Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Էդ դիմադրությունը ես ջարդելու եմ, ուրիշ տարբերակ չկա, որովհետև Հայաստանի քաղաքացին ինձ ձայն է տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ