Հին ԸՕ-ով ընտրությունների գնալը ծանր ազդեցություն է թողել քաղաքական վերնախավի մեծ մասի վրա: Հատկապես շոկի մեջ են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, ովքեր գրեթե համոզված էին, որ ընտրությունները անցկացվելու էին նոր ԸՕ-ով:
ՀԱԿ-ն օրինակ, դժվար թե մասնակցի ընտրություններին, քանզի լավ հասկանում է , որ հին ԸՕ-ով գրեթե ոչ մի շանս չունի հայտնվելու ապագա պառլամենտում:
Նույն վիճակում է գտնվում «Ժառանգությունը» , որի ներկայացուցիչները արդեն հայտարարում են, որ հավանաբար այս դեկտեմբերյան ընտրություններից հետո կլինի ևս մի նոր արտահերթ ընտրություններ, մոտ 2 տարի անց: Նույնը կրկնում են «Սասնա Ծռերի» ներկայացուցիչները:
Եթե հոկտեմբերի 2-ին բոլորը «երդվյալ» հեղափոխականներ էին դարձել, և պահանջում էին «շուտափույտ» ընտրություններ, ապա այսօր նույն մարդիկ արդեն կասկածի տակ են դնում այդ գալիք ընտրությունների լեգիտիմությունը՝ պատրվակ բերելով հին ԸՕ-ի հանգամանքը: Սա ցույց է տալիս, թե ինչքան փխրուն են ամբոխի և պոպուլիստական շահերից ելնելով այդ ամբոխի շահերը սպասարկող այս շրջանակների փոփոխական դիրքորոշումները: