«Էդքան պլոճիկ ունեիք՝ Ալիևին գաղտնալսեիք». Հակոբ Ռուբինյանը «խզարեց»

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության պետերի հեռախոսազրույցների գաղտնալսման երեկ համացանցում տարածված ձայնագրությունը քննում է արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում:

Սեպտեմբերին, հիշեցնենք, համացանցում տարածվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են Մարտի 1-ի գործը:Երեկ հրապարկելով նոր ձայնագրությունը՝ Նիկոլ Փաշինյանը այն կոչեց «գաղտնալսման երկրորդ մաս»:

«Ուզում եմ նշել, որ Քննչական կոմիտեն դեռևս սեպտեմբերի 12-ին ստացել և վարույթ էր ընդունել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության գաղտնիությանը խախտելու, այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը:

Քննչական կոմիտեի նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել էր Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը», — ասաց Նաիրա Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ