Ողջ Եվրոպան շոկի մեջ է, նման բան միայն ճապոնացիների միտքը կարող էր ստեղծել. «խելացի» զուգարաններ, որոնք անում են ամեն ինչ

Ճապոնիան համարվում է զարմանահրաշ երկիր, այստեղ ամեն քայլափոխի կարելի է զարմանալ: Ճապոնական մշակույթը  արտասովոր է ու յուրօրինակ: Զբոսաշրջիկները արևածագի երկրից վերադառնում են խիստ տպավորված և առաջին բանը, որ պատմում են, ճապոնական զուգարանն է:

Եվրոպայի բնակիչներին զարմացնում են նրանց …«խելացի» զուգարանները։ Որքան էլ զարմանալի ու տարօրինակ թվա, այնուամենայնիվ, Ճապոնացիների զուգարաններն իսկապես արժանի են ուշադրության: Ոմանք դրանք նույնիսկ դրախտավայր են անվանում: Իսկպաես, որ ճապոնացիներից շատ բան ունենք սովորելու:

Նախ, զուգարաններ կան ամենուր, նույնիսկ անտառում, ամենախուլ փողոցում:

Երկրորդ, դրանք բոլորը ջեռուցվում են ձեր մարմնի ջերմաստիճանին համապատասխան։ Օդը թարմացվում է հատուկ ներկառուցված օդորակիչներով, կարող եք ընտրել ձեր ընտրած հոտը: Նվագում է հաճելի երաժշտություն։ Բայց զարմանալին սկսվում է հետո… Երբ դուք գործնմ ավարտում եք, սովորականի պես սկսում եք թուղթ փնտրել, բայց… այստեղ թուղթ չեք գտնի:  Ի՞նչ անել։

ճապոնացիները հոգացել են դրա մասին: Ամեն ինչ անելուց հետո զուգարանակոնքից դուրս է գալիս հատուկ փոքր խողովակ և … լվանում ձեզ։ Իսկ հետո մյուս խողովակը չորացնում է և այդ ամբողջը կատարվում է վայրկյանների ընթացքում:

Ջուրը քաշել նույնպես անհրաժեշտ չէ: Համակարգը կանի ամեն ինչ ձեզ համար գործընթացի ավարտից հետո։ Հատուկ աուդիո համակարգը շնորհակալություն կհայտնի ձեզ օգտագործման համար՝ հետագայում մաղթելով լավ մարսողություն և այլ բարեմաղթանքներ կասի։ Լավ է, չէ՞:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ